Հայաստանը վերջին հրաժեշտը տվեց մեծ բարերարին. տեղի ունեցավ Վահագն Հովնանյանի հոգեհանգստի արարողությունը

Հայաստանը վերջին հրաժեշտը տվեց մեծ բարերարին. տեղի ունեցավ Վահագն Հովնանյանի հոգեհանգստի արարողությունը

Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ հայ մեծ բարերար Վահագն Հովնանյանի հոգեհանգստի արարողությունը: Հովհանյանի  հոգեհանգստի արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը,  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, արվեստի և մշակույթի գործիչներ, մտավորականներ, հարյուրավոր քաղա քացիներ, ովքեր եկել էին վերջին հրաժեշտը տալու մեծ բարերարին:

Աժ նախագահ Գալուստ Սահակյանն էլ  լրագրողների հետ զրույցում ասաց, որ Վահագն Հովնանյանը հայ ժողովրդի այն նվիրյալ զավակներից էր, որի բարեգործությունները հայ ժողովուրդը երբեք չի մոռանա:

«Ես կարծում եմ, որ ոչ միայն պետք է ցավակցենք, այլ  բոլորս պետք է մի փոքր  Հովնանյան լինենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ընդգծեց ԱԺ նախագահը:

Հովնանյանների հիմնադրամը այսօր առավոտյան հայտարարություն էր տարածել՝ հորդորելով քաղաքացիներին ծաղկեպսակների փոխարեն նվիրատվություն անել հիմնադրամին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում