Հյուսիսային պողոտայում ավարտվեց Արցախի անկախության տոնին նվիրված ցուցադրությունը

Հյուսիսային պողոտայում ավարտվեց Արցախի անկախության տոնին նվիրված ցուցադրությունը

Երևանի Հյուսիսային պողոտայում ավարտվեց Հայ Հեղափոխական դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության` Արցախի Հանրապետության անկախության 24-այմակին նվիրված ցուցադրությունը:

«Մեր միջոցառումը մեկնարկել էր սեպտեմբերի 2-ին Շառլ Ազնավուրի հրապարակում, որտեղ մենք Արցախյան հերոսամարտի մասնակիցների` Շուշիի առանձնակի գումարտակի, Խաչակիրների ջոկատի և Արցախի հերոսների լուսանկարներով վահանակներ էինք տեղադրել հրապարակում՝ նպատակ ունենալով մեր համաքաղաքացիների՝ հատկապես երիտասարդների շրջանում ամրապնդել սերը դեպի Արցախը` ծանոթացնելով Արցախի անկախության և Արցախյան հերոսամարտի պատմությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Վարդան Պապիկյանը` հավելելով, որ սեպտեմբերի 2-ին ցուցադրվել է «Շուշիի լեգենդը» վավերագրական ֆիլմը, իսկ սեպտեմբերի 3-ի միջոցառմանը ցուցադրվելու է «Արցախ-թաքնված գանձ» ֆիլմը:

Ցուցադրության համար լուսանկարները տրամադրել է Հայ օգնության միությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում