Այս պահին ընդհանուր խաղաղություն է տիրում մեր սահմանպահ գյուղերում. իրավիճակը վերահսկվում է. Տավուշի թեմի առաջնորդ

Այս պահին ընդհանուր խաղաղություն է տիրում մեր սահմանպահ  գյուղերում. իրավիճակը վերահսկվում է. Տավուշի թեմի առաջնորդ

Քիչ առաջ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն  իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելիներ, երեկոյան մինչև կեսգիշեր, ինտենսիվ՝ գրեթե ողջ սահմանի երկայնքով, տարբեր տրամաչափի կրահերթերից հետո այս պահին ընդհանուր խաղաղություն է տիրում մեր սահմանպահ  գյուղերում: Մեր զինվորները, հրամանատարական անձնակազմը վերահսկում են իրավիճակը բարձր ոգով: Այսուհետև մեր բոլոր լրատվամիջոցներին, մեծ ու փոքր կայքերին խնդրում եմ անիմաստ, տագնապալի ու չստուգված լուրեր չտարածել: Աղոթենք մեր զինվորներիի ապահովության և մեր սահմանապահ ժողովրդի խաղաղության համար»:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում