Ադրբեջանի զինուժը վերջին շրջանում սկսել է կիրառել ավելի խոշոր տրամաչափի զինատեսակներ. փորձագետ

Ադրբեջանի զինուժը վերջին շրջանում սկսել է կիրառել ավելի խոշոր տրամաչափի զինատեսակներ. փորձագետ

Քարոզչության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանը հայ- ադրբեջանական սահմանային հերթական լարվածության և նախկին սրացումների միջև տարբերություն է տեսնում միայն Ադրբեջանի կողմից կիրառվող ռազմական զինատեսակների փոփոխության մեջ: «Ադրբեջանի զինված ուժերը վերջին շրջանում սկսել են կիրառել ավելի խոշոր տրամաչափի զինատեսակներ: Ադրբեջանը ոչ այնքան դիմում է լայնածավալ գործողությունների, այլ իրականացնելով ռազմական տեղային գործողություններ` փորձում է ճնշում գործադրել ինչպես հայկական հասարակության և իշխանության, այնպես էլ միջազգային հանրության վրա: Ադրբեջանի թիրախային լսարանը արդեն սովոր է նման գործելաոճին, և նրանք ստիպված են լինում պարբերաբար կրկնել այս սադրիչ գործողությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշեց նա` հավելելով, որ ադրբեջանցիները քայլ առ քայլ փորձում են լարել մթնոլորտը, սակայն շատ լավ հասկանում են, որ լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսումը իրենց համար շատ լուրջ հետևանքների կարող է հանգեցնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում