«Հրապարակ». ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը շրջանառել է Ցեղասպանության կանխարգելման հարցերին նվիրված բանաձևի նախագիծ

«Հրապարակ». ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը շրջանառել է Ցեղասպանության կանխարգելման հարցերին նվիրված բանաձևի նախագիծ

«Հրապարակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը շրջանառել է Ցեղասպանության կանխարգելման հարցերին նվիրված բանաձևի նախագիծ, որն առաջիկայում ներկայացվելու է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի քննարկմանը՝ սեպտեմբերի վերջին, որին մասնակցելու է նաև Սերժ Սարգսյանը։

Բանաձևը միտված է Ցեղասպանության հանցագործության կանխարգելմանն ու դրա վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացմանը, որի նպատակով դեկտեմբերի 9-ը նախատեսվում է հռչակել Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի ՄԱԿ-ի կողմից ընդունման օր։ Բանաձևը բխում է ՀՀ նախաձեռնությամբ Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում անցկացված բանաձևի դրույթներից, որին համահեղինակ էր դարձել 72 երկիր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում