«Հրապարակ». Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը մեկուսացել են «այո»-ի կողմնակից ԲՀԿ-ականներից

«Հրապարակ». Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը մեկուսացել են «այո»-ի կողմնակից ԲՀԿ-ականներից

«Հրապարակ»-ում կարդում ենք. «ԲՀԿ-ի պառակտման լուրերը երեկ առաջին դրսևորում ունեցան։ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ԲՀԿ-ի կերպարանափոխումից և հատկապես Ս. Սարգսյանի հետ հանդիպումից հետո օր օրի ակտիվանում են ներկուսակցական խժդժությունների մասին լուրերն այն համատեքստում, որ արմատականների համար անընդունելի է նոր ԲՀԿ-ի դիրքորոշումը և առաջիկայում սպասվում է նրանց «արտագաղթը» կուսակցությունից։ Նրանց շարքում շոշափվում է 3 անուն՝ Վարդան Օսկանյան, Ստեփան Մարգարյան, Էլինար Վարդանյան։ Սահմանադրության նախագծի վերաբերյալ ԱԺ երեկվա քննարկման ժամանակ ուշագրավ պատկեր է ստեղծվել ԲՀԿ-ի շարքում։

«Հրապարակ»-ի լրագրողը ֆիքսել է, որ «ոչ»-ի ճակատի երկու ԲՀԿ-ականներ՝ Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը մեկուսացել են «այո»-ի կողմնակից ԲՀԿ-ականներից։ Մինչդեռ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Վահան բաբայանը, Միքայել Մելքումյանը նստած են եղել կողք կողքի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում