«Առավոտ». «Անթերի է միայն Աստվածաշունչը». Շարմազանովը՝ Սահմանադրության նախագծի մասին

«Առավոտ». «Անթերի է միայն Աստվածաշունչը». Շարմազանովը՝ Սահմանադրության նախագծի մասին

«Սահմանադրական բարեփոխումների ոչ մի փաստաթուղթ ոչ մի երկրում չի կարող լինել Աստվածաշունչ։ Իսկ անթերի է միայն Աստվածաշունչը։ Եթե մենք հավակնում ենք նրան, որ անթերի լինի՝ մարդու ձեռքով գրված ոչ մի փաստաթուղթ չի կարող անթերի լինել»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների նախագծին։

Նա կարծում է, որ խոսքը պետք է գնա գործող Սահմանադրության համեմատ առավելությունների մասին։ Իսկ այդ առումով առավելությունները իշխող ուժի ներկայացուցիչը ակնհայտ է համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում