«Ժողովուրդ». Հայ-շվեյցարական ընկերությունը պահանջում է արգելանք դնել Ծառուկյանի ընկերության հաշիվների վրա

«Ժողովուրդ». Հայ-շվեյցարական ընկերությունը պահանջում է արգելանք դնել Ծառուկյանի ընկերության հաշիվների վրա

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, «Ֆիտտիխ հալդի հայ-շվեյցարական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ն, որը զբաղվում է անվտանգության և հսկող էլեկտրոնիկայի վաճառքով, «մուլտի գրուպ կոնցերն» ՍՊԸ-ի դեմ հայց է ներկայացրել Կենտրոն և Նորք-մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Ինչպես հայտնի է՝ «Մուլտի գրուպ կոնցերն» ՍՊԸ-ն պատկանում է ԲՀԿ նախկին առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին։ Հայ-շվեյցարական ընկերությունը հայցը ներկայացրել է այս տարվա մայիսի 12-ին և դատարանից պահանջում է ԲՀԿ նախկին առաջնորդի ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 5 մլն դրամ։

«Ի դեպ «Ֆիտտիխ Հալդի հայ-շվեյցարական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ն դատարանին միջնորդել է որպես հայցի ապահովման միջոց «Մուլտի գրուպ կոնցերն» ՍՊԸ-ի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնել։ Սակայն հայցը քննող դատավոր Էդիկ Ավետիսյանը միջնորդությունը մերժել է»,-գրել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում