Միգրանտները Հունգարիայից ժամանում են Ավստրիա

Մերձավոր Արեւելքից եւ Հյուսիսային Աֆրիկայից եկած միգրանտներից նրանք, ում Հունգարիան սեպտեմբերի 4-ին ավտոբուսներ Էր տրամադրել Ավստրիա մեկնելու համար, հատել են սահմանը:

Չնայած գիշերային ժամին, ավստրիացիներից ոմանք դուրս են եկել ողջունելու նրանց:

«Ես ինձ զգացի տանը,- լրագրողներին հայտարարել Է սիրիացի Այազ Մորադը:- Սա մեծ երկիր Է. լավ մարդիկ, լավ կառավարություն», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ավելի վաղ Հունգարիայի իշխանությունները հրաժարվում Էին արեւմուտք թողնել այնտեղ կուտակված հազարավոր միգրանտների եւ նրանց հանում Էին գնացքներից՝ պնդելով, որ պահպանեն Եվրամիության կանոնները: Դուբլինի՝ 2013 թվականի համաձայնագրի պայմաններով ՝ նրանք պետք Է գրանցվեն եւ մուտքի երկրում իրենց փախստականի կարգավիճակ տրամադրելու խնդրագրեր ներկայացնեն: Նրանք ի պատասխան հայտարարում Էին, թե Ավստրիայի սահման կհասնեն ոտքով:

Սեպտեմբերի լույս 5-ի գիշերն Ավստրիայի ֆեդերալ կանցլեր Վեռներ Ֆայմանը գերմանանցի պաշտոնակցի հետ կայացած բանակցություններից հետո Facebook-ում գրել Է, որ փախստականներին կթույլատրվի անարգել հատել Ավստրիայի սահմանը եւ այնուհետեւ շարունակել ուղեւորությունը դեպի արեւմուտք:

Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Յանոշ Լազարը հայտարարել Է, որ իր երկիրն ավտոբուսներ կտրամադրի միգրանտներին մինչեւ Խեգիեշալոմ սահմանամերձ քաղաք վոխադրելու համար, իսկ Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը հավաստել Է, որ այնտեղ նրանց կսպասեն ավստրիացի ոստիկաններն ու Կարմիր խաչի աշխատողները:

ՄԱԿ-ի տվյալներով՝ տարեսկզբից Եվրամիության սահմանները հատել Է 300 հազար փախստական: Միայն անցյալ ամսին Եվրոպա Է ժամանել 107,5 հազար անօրինական միգրանտ:

Հունգարիան դարձել Է գլխավոր տարանցիկ կետն այն միգրանտների ճանապարհին, որոնք գալիս են են Թուրքիայի, Հունաստանի, Մակեդոնիայի եւ Սերբիայի տարածքներով:

Անգելա Մերկելն ավելի վաղ հայտարարել Է, որ իր երկիրը պատրաստ Է 2015 թվականին ընդունելու ընդհանուր առմամբ մինչեւ 800 հազար գաղթականների: Դրա հետ մեկտեղ նա պնդում Է, որ Եվրամիության մյուս երկրներն Էլ ներդնեն իրենց լուման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում