Ուորլիքը դատապարտել է անմեղ քաղաքացիների թիրախավորումը

Ուորլիքը դատապարտել է անմեղ քաղաքացիների թիրախավորումը

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը դատապարտել է քաղաքացիական անձանց դեմ իրականացվող գործողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին համանախագահը համապատասխան հայտարարություն է արել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Մենք դատապարտում ենք Լեռնային Ղարբաղի հակամարտությունում անմեղ քաղաքացիների թիրախավորումը: Մենք կողմ ենք արտահայտվում խնդրի խաղաղ կարգավորմանը»,- նշել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում