Ստամբուլի բիենալեում հիշատակվել է Հայոց ցեղասպանությունը

Ստամբուլի բիենալեում հիշատակվել է Հայոց ցեղասպանությունը

Ստամբուլի 14-րդ բիենալեի ժամանակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տարբեր ներկայացումներ են տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Masis Post-ը, բիենալեի բացման ժամանակ համակարգող Կարոլին Խրիստով-Բակարգիևը նշել է, որ արդեն վաղուց ժամանակն է խո սել 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին:

Բիենալեին Dilijan Art նախաձեռնության աջակցությամբ մասնակցում էին 13 արտիստ, ովքեր կամ հայ էին, կամ ունեին հայկական արմատներ, կամ աշխատանքներ, որոնք առնչվում են հայկական պատմությանը:

Նրանցից էր մոդեռն նկարիչ Պոլ Կիրակոսյանը, ում աշխատանքներից 14-ը ներկայացված էին բիենալեում: Մասնակիցների շարքում էր Լիբանանում ծնված Հայկ Այվազյանը, ով ներկայացնում էր հայկական ֆոլկլորային երաժշտությունը ուդի ստամբուլահայ վարպետ Ուդի Հրանտ Կենկուլյանի հետ:

Իսկ իրաքցի հրեա արտիստ Միքայել Ռակովիցը ներկայացրել էր Ստամբուլում հայերի ճարտարապետական կոթողների նախշերը: «Դրանք ցույց են տալիս հայկական ձեռքերի և մատների հետքերը, որոնք լուռ վկան են նրա, թե ինչ տեղի ունեցավ քաղաքում հայերի հետ 1915 թվականին, երբ հայերը ոչնչացվեցին և տեղահանվեցին»,- նշել է Ռակովիցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում