Մերկելը բացառել Է ԳՖՀ-ում ասպաստան խնդրողների թվի սահմանափակումը

Մերկելը բացառել Է ԳՖՀ-ում ասպաստան խնդրողների թվի սահմանափակումը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սեպտեմբերի 5-ին հայտարարել Է, որ իր երկիրն իրավունք չունի սահմանափակել ԳՖՀ-ում ասպաստան խնդրողների թիվը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Associated Press գործակալությանը:

«Լիմիտ գոյություն չունի, որը սահմանափակեր այն մարդկանց թիվը, ովքեր իրավունք ունեն քաղաքական ապաստան խնդրել»,- պարզաբանել Է նա:

Մերկելի կարծիքով՝ «քանի որ մենք ունենք հզոր երկիր` առողջ տնտեսությամբ, մեր ուժերը կբավականացնեն անել անհրաժեշտ ամեն ինչ եւ համոզվել, որ ապաստան խնդրող յուրաքանչյուր մարդ կհասնի այն բանին, որ իր դեպքը քննության կառնվի»:

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ այն միգրանտները, որոնք ակնհայտորեն շանս չունեն ԳՖՀի տարածքում գտնվելու թույլտվություն ստանալ, պետք Է վերադարձվեն հայրենիք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում