Թուրքիայում 24 սիրիացի փախստական փրկվել է խորտակումից

Թուրքիայում 24 սիրիացի փախստական փրկվել է խորտակումից

Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների 24 հոգուց բաղկացած խումբը վերջին պահին կարողացել է փրկվել հերթական ողբերգությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, Բոդրումի շրջանից սիրիացիները կրկին փորձել են նավով ապօր ինի անցնել Հունաստան` Կոս կղզի:

Բաց ծով դուրս գալուց հետո փախստականների նավը վթարվել է, և նրանք դժվարությամբ կարողացել են լողալով հասնել մոտակա թուրքական Քարա կղզի: 24 փախստականին հետագայում նկատել են այդ տարածքով շրջագայություն իրականացնող նավի ջրափրկարարները, ովքեր էլ սիրիացիներին տեղափոխել են ցամաք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում