Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 6-9-ին շրջանների զգալի մասում, սեպտեմբերի 10-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 6-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքանով կբարձրանա: Քամին արևմտյան՝ 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանում սեպտեմբերի 6-9-ին երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, սեպտեմբերի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 6-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +31 աստիճան, սեպտեմբերի 7-ին` +34, սեպտեմբերի 8-9-ին` +35, սեպտեմբերի 8-ին` +36 աստիճան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում