Սիրիական Սուեյդա քաղաքում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 26-ի

Սիրիական Սուեյդա քաղաքում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 26-ի

Սիրիական Սուեյդա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին տեղեկացնում է Սուեյդա քաղաքի ոստիկանությունը: Ահաբեկիչները սեպտեմբերի 4-ին երկու ականապատ մեքենաներ են պայթեցրել քաղաքում, որի հետևանքով զոհվել է 26 մարդ, կան երկու տասնյակից ավելի վիրավորներ:

Պայթյունները մեծ նյութական վնասներ են պատճառել ազգային հիվանդանոցին, մոտակայքում գտնվող շինություններին և մի շարք մեքենաների:

Սիրիայի կառավարությունը խստորեն դատապարտել է Սուեյդա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունները, որոնց հետևանքով տասնյակ անմեղ բնակիչներ են տուժել: Կառավարությունը ցավակցություն է հայտնել զոհերի ընտնաիքներին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթել` ավելացնելով, որ սիրիական ազգը կշարունակի պայքարել ահաբեկչության դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում