Հունաստանի ընտրություններում սուր պայքար Է մղվելու առաջին տեղի համար

Հունաստանի ընտրություններում սուր պայքար Է մղվելու առաջին տեղի համար

Հունաստանում նախընտրական մրցարշավի բացահայտ առաջատար չկա. առաջին տեղի համար սուր պայքար Է մղվելու, եւ չափազանց դժվար Է կանխատեսել, թե ով կդառնա հաղթող: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ցույց են տալիս սեպտեմբերի 20-ին նշանակված վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններից երկու շաբաթ առաջ անցկացված հասարակական կարծիքի հարցումները:

Հաղթողի հիմնական հավակնորդների՝ Արմատական ձախ ուժերի ՍԻՌԻԶԱ կոալիցիայի եւ աջ կենտրոնամետ «Նոր դեմոկրատիայի» միջեւ տարբերությունը տարբեր հարցումներում նվազագույն Է, ընդ որում առաջտարությունը տարբեր հարցումներում փոխվում Է: Քանի որ ընտրություններում թեկուզ մեկ ձայն ավել ստացած կուսակցությունը 50 տեղ բոնուս կստանա խորհրդարանում, սուր պայքար Է ընթանում յուրաքանչյուր ընտրողի, նախեւառաջ դեռեւս չկողնորոշվածների ձայների համար:

Վաղաժամկետ ընտրություններն անցկացվում են ՍԻՌԻԶԱ նախկին իշխող կուսակցության պառակտման կապակցությամբ այն բանից հետո, երբ խմբակցության գրեթե քառորդ մասը հրաժարվեց աջակցել Հունաստանի օգնության վերաբերյալ վարկատուների հետ նոր համաձայնագիր կնքելու կառավարության քաղաքականությանը:

ՍԻՌԻԶԱ-ն եւ «Նոր դեմոկրատիան» հավասար՝ 25,1-ական տոկոս ձայներ են հավաքում այն հարցման համաձայն, որը MRB ընկերությունն անցկացրել Է Star հեռուստաալիքի համար: Նրա գնահատմամբ՝ խորհրդարան կանցնի ութ կուսակցություն:

ՍԻՌԻԶԱ-ն եւ «Նոր դեմոկրատիան» ձայների հավասար քանակություն՝ 27-ական տոկոս են ստանում նաեւ այն հարցման արդյունքում, որը Մակեդոնիայի համալսարանն անցկացրել Է Skai հեռուստաալիքի համար: Մեկ շաբաթ առաջ կուսակցություններն ստանում Էին ձայների համապատասխանաբար 25 տոկոսը եւ 22 տոկոսը: Այդպիսով աջ կենտրոնամետները կարողացել են հաղթահարել հետ մնալը:

«Նոր դեմոկրատիան» ձայների 0,6 տոկոսով առաջատարն Է «Պարապոլիտիկա» թերթի համար Metron Analysis ընկերության անցկացրած հարցումում՝ 24 տոկոս 23,4 տոկոսի դիմաց: Ըստ նրա տվյալների՝ հարցվածների 11 տոկոսը դեռ չի որոշել, թե ում օգտին Է քվեարկելու:

Նախօրյակին հրապարակվել Էր «Պոնտիկի» շաբաթաթերթի պատվերով Pulse ընկերության անցկացրած հարցումը, որի համաձայն ՍԻՌԻԶԱ-ն 0,5 տոկոսային կետով գերազանցում Է «Նոր դեմոկրատիային» (համապատասխանաբար 25,5 տոկոս եւ 25 տոկոս) հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում