Մերկելն ազգային խնդիր Է հայտարարել փախստականներին ցուցաբերվող օգնությունը

Մերկելն ազգային խնդիր Է հայտարարել փախստականներին ցուցաբերվող օգնությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկրի ազգային խնդիրն Է հայտարարել փախստականներին ցուցաբերվող օգնությունը եւ ընդգծել Է, որ դրա լուծմանը ԳՖՀ-ի ղեկավարությունը պետք Է մասնակցի բոլոր մակարդակներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք միշտ արագորեն ենք արձագանքել եւ այժմ Էլ երկրամասերի ու կոմունաների հետ բանակցություններ ենք վարում այն բանի խուրջ, թե ինչպես կարող ենք այսուհետեւ Էլ օգնել նրանց, ինչպես նաեւ՝ ինչպես մենք կարող ենք փախստականներին օգնելու, նրանց մի մասի ինտեգրացման ընդհանուր խնդիրը դարձնել ազգային խնդիր»,- հայտարարել Է կանցլերը նոր տեսահոլովակում, որը նկարահանվել Է համերկրային կառավարության համար եւ հրապարակվել Է սեպտեմբերի 5-ին: Կանցլերը նշել Է, որ այս տարի Գերմանիան կարող Է ընդունել շուրջ 800 հազար փախստականների:

Մերկելն այսօր նաեւ հայտարարել Է, որ իր երկիրն իրավունք չունի սահմանափակել ԳՖՀ-ում ասպաստան խնդրողների թիվը:

«Լիմիտ գոյություն չունի, որը սահմանափակեր այն մարդկանց թիվը, ովքեր իրավունք ունեն քաղաքական ապաստան խնդրել»,- պարզաբանել Է նա:

Մերկելի կարծիքով՝ «քանի որ մենք ունենք հզոր երկիր` առողջ տնտեսությամբ, մեր ուժերը կբավականացնեն անել անհրաժեշտ ամեն ինչ եւ համոզվել, որ ապաստան խնդրող յուրաքանչյուր մարդ կհասնի այն բանին, որ իր դեպքը քննության կառնվի»:

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ այն միգրանտները, որոնք ակնհայտորեն շանս չունեն ԳՖՀի տարածքում գտնվելու թույլտվություն ստանալ, պետք Է վերադարձվեն հայրենիք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում