Շավարշ Քոչարյանը «Շանթ 2015»-ը համարում է պատերազմի կանխման լավագույն երաշխիքը (տեսանյութ)

Շավարշ Քոչարյանը  «Շանթ 2015»-ը  համարում  է պատերազմի կանխման լավագույն երաշխիքը (տեսանյութ)

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը «Շանթ 2015» հրամանատարաշտաբային ռազմավարական զորավարժությունը և դրա շրջանակում խաղարկված սցենարները համարում  է պատերազմի կանխման լավագույն երաշխիքը: Նա ևս այն կարծիքին է, որ ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի:

Times.am-ի հետ զրույցում  փոխարտգործնախարարն ասաց, որ այս շրջանակում կանխատեսվել է նաև պատերազմի վերսկսման դեպքում ԱԳՆ-ի պահվածքի հետ կապված հավանական սցենար. բազմաթիվ գործառույթներ են իրականացրել միջազգային կազմակերպությունների և հարևան երկրների հետ: Մեր հարցադրմանը, թե ինչպես է վերաբերում իրականության մեջ այն մեղադրանքին, որ սահմանային լարվածության ժամանակ ԱԳՆ-ն լռակյաց պահվածք է դրսևորում,  Շավարշ Քոչարյանը խուսափեց պատասխանից:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում