Սիրիացի հարյուրավոր փախստականներ Հունգարիայից գնացքով հասել են Վիեննա

Սիրիացի հարյուրավոր փախստականներ Հունգարիայից գնացքով հասել են Վիեննա

Սիրիացի մի քանի հարյուր փախստականների առաջին գնացքը սեպտեմբերի 5-ին Հունգարիայից հասել է Վիեննայի Վեստբանհոֆ կայարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, երկար ճանապարհից հոգնած փախստականներին դիմավորել են մեծ թվով կամավորներ, որոնք սիրիացիներին ջուր, մրգեր, հաց ու ա ռաջին անհրաժեշտության պարագաներ են առաջարկել:

Ավստրիական Caritas կաթոլիկական բարեգործական ընկերությունը կամավորներին կոչ է արել նաև մանկական հանգուստ և հիգիենայի պարագաներ առաջարկել: Տեղեկությունների համաձայն, առավոտյան Վիեննա է ժամանել շուրջ 350 մարդ:

Ավստրիայի իշխանությունները երկու գնացք են տրամադրել ներգաղթալների համար: Մյուս գնացքը Զալցբուրգի ճանապարհին է: Այնտեղ գտնվում է մոտ 450 փախստական, որոնց մեծամասնության նպատակը Գերմանիա հասնելն է:

Շուրջ երեք հազար գաղթականներ նախօրեին ոտքով մեկնել են Բուդապեշտից՝ հուսահատվելով գնացք սպասելուց, որը նրանց Գերմանիա կհասցներ: Ուշ երեկոյան Հունգարյաի կառավարությունը որոշել է մինչև 100 ավտոբուս տրամադրել՝ օգնելու նրանց հասել մինչև սահման:

Ավելի վաղ Ավստրիայի դաշնային կանցլեր Վերներ Ֆայմանը հայտարարել էր, որ Ավստրիան և Գերմանիան համաձայնել են ընդունել Մերձավոր Արևելքի փախստականներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում