Հալեպում համեմատաբար մեղմացել է բենզինի ծավալների շուրջ առաջացած տագնապը

Հալեպում համեմատաբար մեղմացել է բենզինի ծավալների շուրջ առաջացած տագնապը

Հալեպի նահանգապետի ցուցումներով, քաղաքում բենզինի քանակը սեպտեմբերի 6-ից կսկսի ավելանալ, կկանխվեն երկար հերթերը բենզալցակայաններում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից: Համաձայն տեղեկությունների, բենզինի քանակը Հալեպում բավարար կլինի:

Անցնող օրերին Հալեպում բենզինի տագնապ էր առաջացել նահանգ հասնող բենզինի ծավալների նվազման հետևանքով: Մեծ հերթեր էին գոյացել բենզալցակայանների մոտ:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ արդեն մեկ շաբաթ է` Հալեպի տարածքում էլեկտրականությունն անջատված է, սակայն հալեպցիներն օգտվում են էլեկտրածին սարքավորումներից, իսկ ջրամատակարումը կատարվում է հերթականությամբ` տարբեր շրջաններում:

Բերիո հայոց թեմի ազգային վարչությունը հայտարարել է, որ Բերիո հայոց թեմի ազգային վարժարանները, համաձայն կրթության նախարարության համապատասխան որոշումների, 2015-2016 ուսումնական տարին կսկսեն սեպտեմբերի 15-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում