Էրդողանն ու Մերկելը հեռախոսազրույց են ունեցել

Էրդողանն ու Մերկելը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են սիրիացի փախստականների հարցը: Գերմանիայի առաջնորդը հայտնել է, որ իրենք պատրաստ են մինչև տարվա վերջ ընդունել մինչև 1 միլիոն սիրիացի փախստականի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում