Հայ զինվորներն ոչնչացրել են ադրբեջանցիների հենակետն ու թշնամու հինգ զինծառայող

Հայ զինվորներն ոչնչացրել են ադրբեջանցիների հենակետն ու թշնամու հինգ զինծառայող

Ի պատասխան Ադրբեջանի կողմից ՀՀ Տավուշի մարզի հայկական գյուղերի գնդակոծության, Հայոց բանակի մարտիկները ոչնչացրել են առնվազն 5 ադրբեջանցի զինծառայողների։ Ինչպես հայտնի է դարձել Times.am-ին, թշնամու ևս 5 զինվոր տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել։ Նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում։

Մեր տեղեկությունների համաձայն, հայ դիրքապահներն ականանետային կրակով ոչնչացրել են նաև Պառավաքար գյուղի հանդիպակաց բլուրների վրա գտնվող ադրբեջանական մեկ ռազմական հենակետ։ 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերն այսօր գնդակոծել են ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղ, որի արդյունքում երեք քաղաքացիական անձ է զոհվել։ ՀՀ ՊՆ-ը կոչ է արել ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի լարմանն ուղղված քայլերից և գործուն միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում