Ադրբեջանը ցանկանում է խափանել բանակցային գործընթացը. Աղվան Վարդանյան

Ադրբեջանը ցանկանում է խափանել բանակցային գործընթացը. Աղվան Վարդանյան

Ադրբեջանը բանակցային գործընթացը խափանելու համար ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր կարևոր հանդիպումից առաջ խախտում է հրադադարի ռեժիմը: Այս մասին Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Այս խնդրին լուծում տալու երկու ճանապարհ կա: Մեկը՝ ուժի դեմ կիրառել ավելի մեծ ուժ, ինչը, կարծում եմ, մեր բանակը որոշ չափով անում է: Երկրորդ՝ ես խորապես համոզված եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ցանկության և միասնաբար գործելով կարող են առնվազն կտրուկ նվազեցնել լարվածությունը, հակառակորդի սադրանքները, կարող են կանխել անմեղ մարդկանց սպանությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Վարդանյանը:

Թե ինչու չեն կարողանում դրան հասնել, Աղվան Վարդանյանը դա պայմանավորեց համանախագահ երկրների ոչ միասնական գործելով: «Սա իսկապես շատ մտահոգող է, և այս պարագայում դարձյալ մեր հույսը մնում է մեր բանակի հզորությունը, հակառակորդին համարժեք պատասխան տալու կարողությունը»,- եզրափակեց պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում