ՀՀ ԱԳՆ-ը կպարզի Ադրբեջանի ԶՈւ-ի սպանված զինծառայողի` Վրաստանի քաղաքացի լինելու հանգամանքը

ՀՀ ԱԳՆ-ը կպարզի Ադրբեջանի ԶՈւ-ի սպանված զինծառայողի` Վրաստանի քաղաքացի լինելու հանգամանքը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ուսումնասիրում է ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունը, թե սահմանային միջադեպերի հետևանքով Ադրբեջանում սպանվածներից մեկը Վրաստանի քաղաքացի է: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Մենք այդ հարցը մինչև վերջ պետք է ճշտենք, Վրաստանի քաղա քացին հուղարկավորվել է հենց Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղում: Իհարկե, մենք հարցն ուսումնասիրում ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Քոչարյանը:

Haqqin.az-ը սեպտեմբերի 28-ին հայտնել էր, որ հայկական կողմից սպանված Վրաստանի քաղաքացի Ադրբեջանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող Էլշան Մամեդովի հուղարկավորությունը տեղի է ունեցել Վրաստանի Բոլնիսի շրջանի Զոլ-Գյուվեջ գյուղում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում