ՀՀ վարչապետը մասնակցել է «Պանարմենիան Էքսպո 2015» միջազգային ցուցահանդեսի բացմանը

ՀՀ վարչապետը մասնակցել է «Պանարմենիան Էքսպո 2015» միջազգային ցուցահանդեսի բացմանը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն հոկտեմբերի 8-ին ներկա է գտնվել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի «Երևան Էքսպո» կենտրոնում «Պանարմենիան Էքսպո 2015» վեցերորդ միջազգային ցուցահանդեսի բացմանը: Հոկտեմբերի 8-11-ն անցկացվող ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և «Պրոմ էքսպո» ընկերության համատեղ նախաձեռնությամբ և նվիրված է Էրեբունի-Երևա նի 2797-ամյակին: Ցուցահանդեսին մասնակցում է 100-ից ավելի կազմակերպություն՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:

Վարչապետը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել հայրենական և արտերկրի արտադրողների և ձեռնարկությունների ներկայացրած արտադրատեսականուն, ցուցադրված տեխնոլոգիաներին, նորարարական համակարգերին: Կառավարության ղեկավարը զրուցել է ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց ձեռքբերումների, առկա խնդիրների և զարգացման ծրագրերի շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում