«Հրապարակ». Չեմ ների, ես էլ տղա չունեմ. Վահան Մարտիրոսյանի մայրը որդու` Ադրբեջան փախչելու հետ կապված

«Հրապարակ». Չեմ ների, ես էլ տղա չունեմ. Վահան Մարտիրոսյանի մայրը որդու` Ադրբեջան փախչելու հետ կապված

«Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի մայրը՝ Ջուլիետա Վիրաբյանը, նախօրեին վրաերթի է ենթարկվել, սակայն կատարվածը համարում է պատահականություն։ «Տղայիս դեպքի հետ կապ չունի»,– ասում է նա։ Նա վրաերթի է ենթարկվել «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից։ Ինչ վերաբերում է որդու արարքին, ասում է. «Չեմ ների, ես էլ տղա չունեմ, թող ինձ էլ մոռանան, մեր գոյության մասին էլ մոռանան, այլևս նրանք հարկավոր չեն ինձ»։ Իսկ բարեկամուհիներից մեկն ասում է, որ այն օրից, ինչ որդին այդ քայլին է դիմել, մայրն ուշքի չի կարողանում գալ. «Մենք ընտանիքի բոլոր անդամներով ամաչում ենք, որ Վահանը մեր ազգից է, ու ընդհանրապես նրա հետ կապ ունենք։ Ախր, նրան հայրենասեր էինք մեծացրել, թե ինչու նման քայլի դիմեց, անհասկանալի է»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում