«Հրապարակ». Սպորտի նախարարության աշխատակազմի՝ աշխատանքից ազատված ղեկավարը Յուրի Վարդանյանի ընկերոջ տղան է

«Հրապարակ». Սպորտի նախարարության աշխատակազմի՝ աշխատանքից ազատված ղեկավարը Յուրի Վարդանյանի ընկերոջ տղան է

Աշխատանքից ազատվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը։ Այդ որոշումը երեկ գործադիրի հաստատմանը ներկայացրեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը։ Անանյանը սպորտի նախարարություն էր եկել Դատական դեպարտամենտի ֆինանսատնտեսական վարչությունից՝ այս գերատեսչության հետ կապված մեծ կոռուպցիոն սկանդալից առաջ։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

«Նա նախկին նախարար Յուրի Վարդանյանի ընկերոջ տղան է, և համարվում էր Յուրի Վարդանյանի մարդը։ Ոմանք «մրսում» էին միջոցառումների ժամանակ նրան Ծառուկյանի կողքին տեսնելով, բայց նախարարությունում Անանյանին հարգում էին և ուժեղ ֆիգուր համարում»։

Նախարարության «Հրապարակ»-ի աղբյուրները պատմում են, որ Անանյանի պաշտոնանկությունը սպասելի էր Գաբրիել Ղազարյանի գալուն պես։ Մանավանդ, որ նա աշխատանքային հետաքրքիր առաջարկներ ուներ, սակայն մնաց Գաբրիել Ղազարյանի առաջարկով։

«Ինձ այլ աշխատանք են առաջարկել, որի մասին կիմանաք առաջիկայում»,- ազատվելու պատճառն այսպես է ներկայացրել Մհեր Անանյանը։ «Բայց Դուք նախկինում էլ առաջարկներ ունեիք, ինչո՞ւ որոշեցիք հիմա գնալ» հարցին էլ պատասխանել է, որ առաջարկներ միշտ են եղել, բայց այս մեկն ավելի ընդունելի էր»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում