Նիգերիայում տասը մարդ է հոսպիտալացվել Էբոլա վիրուսով վարակվելու կասկածանքով

Նիգերիայում տասը մարդ է հոսպիտալացվել Էբոլա վիրուսով վարակվելու կասկածանքով

Նիգերիայի Կրոս Ռիվեր նահանգի Կալաբար վարչական կենտրոնում տասը մարդ կարանտինի Է ենթարկվել Էբոլա վիրուսով վարակվելու կասկածանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:

Գործակալության տվյալներով՝ երկիրը վիրուսից ազատ էր հայտարարվել դեռ 2014 թվականի հոկտեմբերին:

Համաճարակի ընթացքում Արեւմտյան Աֆրիկայում վտանգավոր հիվանդությունից մահացել է 11 հազար 297 մարդ, վարակվել է եւս 28 հազար 417 բնակիչ:

Ավելի վաղ հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իտալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում