Քերին մտահոգություն է հայտնել Լավրովին Սիրիայում ռուսական հարվածների օբյեկտների կապակցությամբ

Քերին մտահոգություն է հայտնել Լավրովին Սիրիայում ռուսական հարվածների օբյեկտների կապակցությամբ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հոկտեմբերի 8-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն է հայտնել Սիրիայում ռուսական հարվածների թիրախների կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

Պետդեպում գտնում են, որ ռուսական զորքերը հարվածներ են հասցնում այնպիսի թիրախների, որոնց մեծամասնությունն առնչություն չունի «Իսլամական պետություն» խմբավորման հետ:

Քերին եւ Լավրովը նաեւ խոսել են այն բանակցությունների ուղղությամբ առաջշարժման կարեւորության մասին, որոնք նպատակամղված են Սիրիայում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կոնֆլիկտային իրավիճակների կանխմանը:

ԱՄՆ-ի պետքարտուղարն ընդգծել է, որ Սիրիական ճգնաժամը հնարավոր չԷ կարգավորել ռազմական միջոցներով, եւ Սիրիայի իրադրության նորմալացումը հնարավոր է միայն երկրում իշխանափոխության ճանապարհով:

Ուկրաինայի հակամարտության կապակցությամբ Քերին կարեւորել է Մինսկի պայմանավորվածությունների ամբողջական կատարումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում