«Տրանսաերո» ավիաընկերությունը չեղյալ Է հայտարարել տասնյակ չվերթեր, այդ թվում՝ Մոսկվա-Երեւան չվերթը

«Տրանսաերո» ավիաընկերությունը չեղյալ Է հայտարարել տասնյակ չվերթեր, այդ թվում՝ Մոսկվա-Երեւան չվերթը

«Տրանսաերո» ավիաընկերությունը հոկտեմբերի 9-ին չեղյալ Է հայտարարել 58 չվերթ, մասնավորապես Մոսկվայից Երեւան, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Օդեսա, Ռիգա, Մայնի Ֆրանկֆուրտ, Բեռլին, Վիեննա, Կազան, Միներալնիե Վոդի եւ Կիեւ չվերթերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Աերոֆլոտ» ընկերության մամուլի ծառայությունը, որի գործառնական կառավարման մեջ Է գտնվում «Տրանսաերո»-ն:

Հոկտեմբերի 10-ին չեղյալ կհայտարարվի եւս 38 չվերթ:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, «Տրանսաերո» ավիաընկերությունը՝ Ռուսաստանի մեծությամբ երկրորդ ավիաընկերությունը եւ հիմնական չարտերային փոխադրողը, երկրում տնտեսական իրադրության վատանալու եւ արժույթների փոխարժեքների աճի կապակցությամբ սկսել Է ֆինանսական դժվարություններ կրել: Ընկերությունը ի վիճակի չի եղել ապահովել իր գործունեությունը եւ կատարել պարտային պարտավորությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում