Ադրբեջանի հեռուստառադիոյի խորհուրդը Ղարաբաղի քարոզչությունը դադարեցնելու համար դատի է տվել հանրային հեռուստաալիքին

Ադրբեջանի հեռուստառադիոյի խորհուրդը Ղարաբաղի քարոզչությունը դադարեցնելու համար դատի է տվել հանրային հեռուստաալիքին

Ադրբեջանի ազգային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհուրդը (MTRŞ) երկրի հանրային հեռուստաալիքին (ITV) դատի է տվել վերջերս նկարահանված «Ղարաբաղնամե» (Ասք Ղարաբաղի մասին) բազմասերիանոց գեղարվեստական հեռուստատեսային ֆիլմի ցուցադրությունը դադարեցնելու եւ կիսատ թողնելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, faktxeber.com կայքը հայտնում է, որ MTRŞ-ը İTV-ից պահանջում է վերադարձնել ֆիլմի նկարահանման համար պետբյուջեից հեռուստաալիքին հատկացված 100 հազար մանաթ գումարը: Դատարանը բավարարել է խորհրդի պահանջը, սակայն, հեռուստաալիքը բողոք է ներկայացրել Բաքվի վճռաբեկ դատարան:

Ղարաբաղյան թեմայով ադրբեջանամետ քարոզչության նպատակով «Ղարաբաղնամե» բազմասերիանոց հեռուստաֆիլմը նկարահանվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանձնարարությամբ: Ղարաբաղի վերաբերյալ քարոզչական տեսանյութեր նկարահանելու համար 2011 թվականին Ալիեւի հրամանագրով պետբյուջեից 5 մլն մանաթ ֆինանսական միջոց է հատկացվել ադրբեջանական հեռուստաալիքներին եւ կինոստուդիաներին: Այդ ժամանակ «Ղարաբաղնամե» սերիալի նկարահանման համար ITV-ին 100 հազար մանաթ էր հատկացվել, հայտնում է ադրբեջանական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում