ԱՄՆ-ն ղարաբաղյան կոնֆլիկտը չի համարում «սառեցված». Ռոբերտ Սեկուտա

ԱՄՆ-ն ղարաբաղյան կոնֆլիկտը չի համարում «սառեցված». Ռոբերտ Սեկուտա

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեպան Ռոբերտ Սեկուտան այսօր Բաքվում լրագրողներին հայտարարել է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է զորքերի շփման գծում լարվածության աճով:

Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, դեսպան Սեկուտան ասել է, որ ԱՄՆ-ը ղարաբաղյան հակամարտությունը չի դիտարկում որպես «սառեցված».

«Եթե մարդիկ են մահանում, հակամարտությունը չի կարող համարվել «սառեցված»: Մենք կողմերի հետ աշխատում ենք հակամարտության խաղաղ լուծման համար: Բոլոր կողմերը պետք է միջոցներ ձեռնարկեն լարվածության թուլացման եւ հակամարտության կարգավորման համար»: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում