Սերգեյ Լավրովը Քերիի հետ քննարկել է սիրիական ճգնաժամի լուծման վերաբերյալ հարցեր

Սերգեյ Լավրովը Քերիի հետ քննարկել է սիրիական ճգնաժամի լուծման վերաբերյալ հարցեր

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 8-ին հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի գործընկերոջ` Ջոն Քերիի հետ և քննարկել սիրիական ճգնաժամի լուծման ուղիները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հեռախոսազրույցի ընթացքում նաև քննարկվել են հարցեր «Իսլամական պետության» դեմ պայքարում ջանքերի համախմբման վերաբերյալ:

Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի արդյունքների համաձայն` Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման արտգործնախարարներին հանձնարարել են քննարկել Սիրիայում իրավիճակի կարգավորման ուղիները:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հաստատել էր, որ Ռուսաստանի ռազմական գործողությունները Սիրիայում նպատակաուղղված են միջազգային ահաբեկչության դեմ պայքարին: Նա նաև շեշտել է, որ Ռուսաստանի ձեռնարկած բոլոր քայլերն ուղղված են սիրիական ճգնաժամի քաղաքական լուծումը գտնելուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում