Լյուքսեմբուրգում հաջորդ շաբաթ ԵՄ երկրները կընդունեն մանդատ Հայաստանի հետ նոր համաձայնագրի վերաբերյալ

Լյուքսեմբուրգում հաջորդ շաբաթ ԵՄ երկրները կընդունեն մանդատ Հայաստանի հետ նոր համաձայնագրի վերաբերյալ

Լյուքսեմբուրգում հաջորդ շաբաթ Եվրամիության 28 երկրների ներկայացուցիչները կընդունեն մանդատ, որը թույլ կտա սկսել բանակցությունները Հայաստանի եւ Եվրամիության միջեւ իրավական նոր համաձայնագիր կնքելու առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ կարճատեւ զրույցում ասաց Ֆրանսիայի Եվրոպական հարցերի Պետքարտուղար Հառլեմ Դեզիրը: 

«Ես նույ նպես մասնակցելու եմ այդ հանդիպմանը եւ ներկայացանելու Ֆրանսիան: Համագործակցության մասին հարցը իմ ելույթի օրակարգում է: Այդ թեմայով մի շարք հանդիպումներ եւ ելույթներ արդեն ունեցել եմ: Ռիգայի գագաթնաժողովի որոշումը շատ կարեւոր էր, որովհետեւ շնորհիվ դրա հնարավոր կլինի նոր փաստաթութղթ ստեղծել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ գործընկերութան վերաբերյալ, որը համատեղելի կլինի Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամակցության առնչությամբ ձեռք բերված պարտավորություններին»,- ասաց Դեզիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում