Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 10-ի գիշերը, 13-ի երեկոյան ժամերից, 14-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հոկտեմբերի 10-ի օրվա երկրորդ կեսից, 11-12-ին, 13-ի գիշերն սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻ Ն հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 12-ին, 13-ի գիշերը աստիճանաբար նույնքանով կբարձրանա: Քամին հարավարևմտյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանում հոկտեմբերի 10-ի գիշերը, 13-ի երեկոյան ժամերից, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 16-18 մ/վրկ արագությամբ: Հոկտեմբերի 10-ի օրվա երկրորդ կեսին, 11-12-ին, 13-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 10-11-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +21 աստիճան, հոկտեմբերի 12-ին` +23, հոկտեմբերի 13-ին` +22, հոկտեմբերի 13-ին` +20 աստիճան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում