ԻՊ-ն Հալեպի մերձակայքում գյուղեր է գրավել

ԻՊ-ն Հալեպի մերձակայքում գյուղեր է գրավել

«Իսլամական պետության» ահաբեկիչները վերահսկողություն են հաստատել Հալեպի մերձակայքում գտնվող մի քանի գյուղերի վրա, չնայած ռուսական օդային ուժերի հարվածներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը: Կենտրոնի տնօրեն Ռամի Աբդ ալ Ռահմանի խոսքով, ԻՊ-ի ահաբեկիչների ձեռքում են հայտնվել Թել Սուսին, Թել Կարահ գյուղերը: Նա ավելացրել է, որ օգոստոսից ի վեր սա ահաբեկիչների ամենամեծ առաջընթացն է, նրանք գտնվում են արդյունաբերական շրջանից երկու կիլոմետր հեռավորությամբ, որտեղ վերահսկում են կառավարական ուժերը:

Ռուսական օդուժը սիրիական օդուժի հետ համագործակցությամբ արդեն 10 օր է շարունակում է հարվածել ԻՊ-ի դիրքերին` հատկապես Սիրիայի արևմտյան շրջաններում:

Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ Հալեպում ռազմական գործողությունների ժամանակ իրանի ռազմական խորհրդական է զոհվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում