ԲՀԿ-ն սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի մասնակցության հարցը դեռ չի քննարկել

ԲՀԿ-ն սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի մասնակցության հարցը դեռ չի քննարկել

Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռևս չի քննարկել սահմանադրական հանրաքվեի  քարոզարշավին մասնակցել-չմասնակցելու հարցը: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է իր դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների հարցում և ունի հիմնավորումները, թե ինչու է կողմ արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին: Այդ հիմնավորումները և մեր դիրքորոշումն այս հարցում  մենք պետք է ներկայացնենք նաև հասարակությանը»,-  ընդգծեց Էնֆիաջյանը:

Նրա խոսքով՝ մինչև սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամները, կուսակցության տարածքային կառույցների ղեկավարները, պատգամավորները ակտիվ մասնակցություն են ունենալու տարբեր հաղորդաշարերի, ունենալու են հանդիպումներ և ներկայացնելու են կուսակցության դիրքորոշումն ու հիմնավորումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում