Դավիթ Տոնոյանը ՄԽ ֆրանսիացի համանախագահին է ներկայացրել հրադադարի խախտումների հետևանքները

Դավիթ Տոնոյանը ՄԽ ֆրանսիացի համանախագահին է ներկայացրել հրադադարի խախտումների հետևանքները

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, դեսպան Պիեռ Անդրիոյին: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական պետական սահմանին և շփման գծում տիրող իրավիճակը:

Դեսպան Անդրիոյի խնդրանքով Դավիթ Տոնոյանը ներկայացրել է անցած շաբաթների ընթացքում շփման գծում լարվածության աճի մանրամասներն ու հրադադարի խախտումների հետևանքները: Կարևորելով սահմանագոտում իրադրության հետագա լարվածության աճի անթույլատրելիությունը և բանակցային գործընթացում կառուցողականություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ կողմերը կարծիքներ են փոխանակել նաև փոխվստահության մթնոլորտի ձևավորման և հրադադարի ռեժիմի պահպանման տարբեր հնարավորությունների շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում