Կապի ոլորտի հասույթը նվազել է 6.3 տոկոսով

Կապի ոլորտի հասույթը նվազել է 6.3 տոկոսով

Այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում կապի ոլորտի հասույթը կազմել է 111 մլրդ 716.4 մլն դրամ (մոտ 236 մլն 187 հազարԱՄՆ դոլար) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 6.3 տոկոսով:

Ինչպես տեղեկացավ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, ոլորտում ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման գործունեությունից ստացված հասույթն աճել է 6.6 տոկոսով` մինչև 1 մլրդ 491.3 մլն դրամ, հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում` 3.5 տոկոսով` մինչև 4 մլրդ 128.6 մլն դրամ, իսկ հեռահաղորդակցության ոլորտում գրանցվել է 6.8 տոկոս նվազում` մինչև 106 մլրդ 96.5 մլն դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում