Ֆրանսիան Հայաստանին կաջակցի ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման հարցում

Ֆրանսիան Հայաստանին կաջակցի ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման հարցում

Հայաստանը Եվրամիության հետ համագործակցության զարգացման իրավական նոր փաստաթղթի նախապատրաստության գործընթացում կարող է հույս դնել Ֆրանսիայի աջակցության վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հավաստիացումը Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետնախարար Հարլեմ Դեզիրին է, որը նա արտահայտեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:

«Շատ կարեւոր է Հայաստանի եւ ԵՄ-ի համագործակցությունը։ Հաջորդ շաբաթ Լյուքսեմբուրգում կհաստատվի Հայաստանի հետ բանակցություններ սկսելու մանդատը, որից հետո կսկսվի նոր փաստաթղթի նախապատրաստումը։ Ֆրանսիական կողմը ըմբռնումով է մոտենում Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշմանը, եւ մենք ուզում ենք, որպեսզի Եվրամիության հետ նոր փաստաթուղթը չհակասի Հայաստանի` ԵԱՏՄ շրջանակում ստանձնած պարտավորություններին: Հայաստանը կարող է ակնկալել Ֆրանսիայի աջակցությունը»,- վստահեցրեց Հարլեմ Դեզիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում