Բաշար ալ Ասադին հնարավոր չէ հեռացնել իշխանությունից ռումբերի միջոցով. Իտալիայի արտգործնախարար

Բաշար ալ Ասադին հնարավոր չէ հեռացնել իշխանությունից ռումբերի միջոցով. Իտալիայի արտգործնախարար

Իտալիան սիրիական ճգնաժամի հենց սկզբից համոզված էր, որ երկրի նախագահ Բաշար ալ Ասադին հնարավոր չէ իշխանությունից հեռացնել օդային հարվածների միջոցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Corriere della Sera թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնին: Նրա խոսքով, չի կարելի թույլ տալ, որպեսզի նա հեռանա` թողնելով դատարկություն, որն անմիջապես կօգտագործեն ահաբեկիչները:

«Խնդիրը հասկանալն է, թե Ասադին, որ փուլում է հնարավոր հեռացնել»,- նշել է Ջենտիլոնին:

Ռուսաստանի վերաբերյալ նա հույս է հայտնել, որ պատժամիջոցները ուկրաինական ճգնաժամի հետ կապված, հնարավոր կլինի չեղյալ համարել:

Նախարարը նաև լուրջ խնդիր է համարել Լիբիայում տիրող իրավիճակը` նշելով.

«Մենք չենք թաքցնում, որ ավելի շատ ենք մտահոգված Լիբիայի, քան Սիրիայի խնդիրներով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում