Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա չի եղել «Նոր Հայաստան»-ի առաջին ասուլիսին

Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա չի եղել «Նոր Հայաստան»-ի առաջին ասուլիսին

Սահամանդրական բարեփոխումների գործընթացի դեմ ձևավորվել է այլընտրանքային` «Նոր Հայաստան» հանրային փրկության  ճակատ: 

Շարժման քաղաքական խորհրդի կազմում են` Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Անդրիաս Ղուկասյանը, Պետրոս Մակեյանը, Գարեգին Չուքասզյանը և Արմեն Մարտիրոսյանը:

Այսօր կայացել է շարժման առաջին ասուլիսը, որին չի մասնակցել «Ժառանգություն» կուսակցության  առաջնորդը,  թեպետ  նախապես հայտարարվել էր, որ մասնակցելու:

Հանդիպմանը ներկա Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ Հովհաննիսյանը ընտանեկան հարցերով շտապ մեկնել է Հայաստանից ու ներկայացրեց Հովհաննիսյանի ուղերձը, որն օրեր առաջ տարածվել էր:

«Միմիայն միավորված ուժերով եւ անշահախնդիր, հետեւողական պայքարով կարելի է ըստ էության մերժել Հայաստանի Հանրապետության դեմ գուբերնիա-կուսակցապետություն սարքելու սույն ապօրինի, ինքնահավան եւ փակ-բաժնետիրական բնույթի ձեռնարկը: Դեկտեմբերի 6-ը պետք է դառնա Նոր Հայաստանի կերտման վճռորոշ հանգրվան», –հայտարարության մեջ ասել է Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում