Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան կակտիվացնեն ահաբեկիչների դեմ համատեղ պայքարը

Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան կակտիվացնեն ահաբեկիչների դեմ համատեղ պայքարը

Ռուսաստանի Դաշնությունն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են ակտիվացնել համատեղ ռազմական և հատուկ ծառայությունների գործողությունները ահաբեկչության դեմ պայքարում: Ինչպես տեղեկացնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մեզ՝ ինձ և իմ գործընկերոջը, հանձնարարված է շարունակել սերտ համագործակցությունը արտաքին գործերում, որպեսզի նպաստել համատեղ գործողությունների իրականացմանը, դրանք ավելի ճշգրտել, ինչպես նաև հանձնարարված է ակտիվացնել ահաբեկչության դեմ պայքարը՝ ընդլայնելով այդ գործում մեր ռազմական և հատուկ ծառայությունների համագործակցությունը», – ասել է Լավրովը լրագրողներին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Սոչիում տեղի էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգի տեղակալ, Պաշտպանության նախարար Մուհամեդ Բին Սալմանի հանդիպումը:

Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, բանակցությունների արդյունքում ռուսական կողմն իրազեկվել է Սաուդյան Արաբիայի «մտահոգությունների» մասին՝ Սիրիայում ՌԴ-ի կողմից շարունակվող ռազմաօդային գործողությունների վերաբերյալ: Լավրովը վստահեցրել է, որ ռուսական օդուժի թիրախները շարունակում են հանդիսանալ միայն ծայրահեղական խմբավորումները, ինչպես նաև «Իսլամական Պետությունը» և «Ջեբհաթ ան-Նուսրան»:

Իր հերթին, Սաուդյան Արաբիայի ԱԳՆ Ադել ալ-Ջուբեիրը հայտնել է Էլ-Ռիադի մտահոգությունները, այն մասին, որ Մոսկվայի գործողությունները դիտարկվում են որպես միության ստեղծում ՌԴ-ի և Իրանի միջև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում