«Հայկական ժամանակ». Սևամորթ երիտասարդը՝ Հայաստանյան շենքերի ցուցափեղկերը մաքրելիս

«Հայկական ժամանակ». Սևամորթ երիտասարդը՝ Հայաստանյան շենքերի ցուցափեղկերը մաքրելիս

«Երեկ մեր ֆոտոխցիկը ֆիքսել է, թե ինչպես է Երևանի Հանրապետության և Բյուզանդ փողոցների խաչմերուկի մերձակա շենքերից մեկի ցացափեղկերը մաքրում ակնհայտորեն ոչ հայաստանյան արմատներ ունեցող սևամորթ այս երիտասարդը։ Առաջին հայացքից այստեղ արտառոց ոչինչ չկա. բայց միայն առաջին հայացքից։ Իրականում մենք արձանագրել ենք մի երևույթ, որը մեծ՝ գլոբալ գործընթացի դրսևորում է։ Աշխատանքային էմիգրանտները մինչ օրս ձգտում էին հասնել Եվրոպա ու ԱՄՆ, որտեղ գրանցվում է ընդամենը 1-2 տոկոս տնտեսական աճ։ Պատկերացնո՞ւմ եք ինչ կկատարվի աշխարհով մեկ, եթե «շուխուր» ընկնի մեր 4 տոկոս տնտեսական աճի մասին, աշխատանքային միգրանտների հոսքը դեպի Հայաստան ուղղակի կանգնեցնել չի լինի։ Իսկ դուք ասում եք տնտեսական աճ չկա։ Բա որ Սահմանադրությունն Էլ փոխվի…»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում