«Չորրորդ իշխանություն». Հրավառության ժամանակ բոցկլտացող կրակներից մեկը ընկել է թիվ 42 ավագ դպրոցի տնօրենի գլխին՝ լրջորեն վնասելով տիկնոջ գլուխը

«Չորրորդ իշխանություն». Հրավառության ժամանակ բոցկլտացող կրակներից մեկը ընկել է թիվ 42 ավագ դպրոցի տնօրենի գլխին՝ լրջորեն վնասելով տիկնոջ գլուխը

«ՉԻ» տեղեկություններով՝ Էրեբունի-Երևան տոնակատարության ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։ Բանն այն է, որ հրավառության ժամանակ բոցկլտացող կրակներից մեկը ընկել է թիվ 42 ավագ դպրոցի տնօրեն Էլեոնորա Թամանյանի գլխին՝ լրջորեն վնասելով տիկնոջ գլուխը։ Տիկնոջը օգնության է ցուցաբերվել, ինչից հետո վերջինս լքնլ է տոնախմբության հրապարակը։

Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Էլնոնորա Թամանյանը զբաղեցնում էր Կենտրոն վարչական տարածքի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնը։

Նկատենք, որ սա որերորդ դեպքն է, երբ հրավառությունը վտանգավոր է դառնում մարդկանց առողջության համար, բայց սրանից ոչ քաղաքային, ոչ էլ հանրապետական իշխանություններն առանձնապես դասեր չեն քաղում։ Հավելենք նաև, որ տոնակատարությանը մասնակցում էին մեծ թվով դպրոցականներ ու մանկահասակ երեխաներ, և տիկին Էլեոնորայի փոխարեն կարող էր հայտնվել հենց նրանցից մեկը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում