«Ժողովուրդ». Հայաստանի գազալցակայաններում գազը տարբեր գին ունի.

«Ժողովուրդ». Հայաստանի գազալցակայաններում գազը տարբեր գին ունի.

Հայաստանի տարբեր մարզերում գործող գազալցակայաններում բնական գազը վաճառվում է տարբեր գներով: Մասնավորապես, եթե Արմավիրի մարզում որոշ գազալցակայաններում ավտոմեքենաները կարելի է լիցքավորել՝ 1 խմ գազի համար վճարելով 180-200 դրամ, ապա Արտաշատի շրջակայքում գինը տատանվում է 170-180 դրամի սահմաններում: Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:

«1 խմ գազի գինն ավելի ցածր է Տավուշի մարզի Իջևան կամ Դիլիջան քաղաքներում՝ 160-170 դրամ, մինչդեռ Երևանում վաճառվող գազն ամենաթանկն է՝ 200-210 դրամ: Գների այս տարբերությունը խոսում է այն մասին, որ Երևանում գազ վաճառողները սպառողների հաշվին գերշահույթ են ստանում»,-հավելել է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում