«Ժամանակ». Արա Աբրահամյանը մտադիր է մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին

«Ժամանակ». Արա Աբրահամյանը մտադիր է մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին

Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայերի կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է, որ մտադիր է կուսակցություն ստեղծել և մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին:

«Ժամանակ»-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում կազմակերպված միության 5-րդ համագումարի ժամանակ Աբրահամյանը նշել է, որ հիմա ավելի քան 100 առաջատար փորձագետներ աշխատում են կուսակցության ծրագրի վրա, որի նպատակներից մեկը պետք է լինի հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում