«Չորրորդ իշխանություն». Փոխնախարար. 2016թ.-ի բյուջեով աշխատավարձերի ու թոշակների կրճատում առայժմ չի նախատեսվում

«Չորրորդ իշխանություն». Փոխնախարար. 2016թ.-ի բյուջեով աշխատավարձերի ու թոշակների կրճատում առայժմ չի նախատեսվում

ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը «Չորրորդ իշխանությանը» տված հարցազրույցում անդրադառնալով 2016թ. պետական բյուջեի նախագծին, ասել է, թե այն միտված է որոշակի կայունության ապահովմանը:

«Այստեղ շատ մեծ զարգացումներ, սոցիալական մեծ խնդիրների լուծում չկա՝ ոչ աշխատավարձերի բարձրացում, ոչ թոշակների բարձրացում: Այսօրվա վիճակը պահպանելու բյուջե է, ինչը դրական է, քանի որ մենք էլ կարող էինք մյուս երկրների նման կրճատել աշխատավարձը, թոշակը և այլն: Բայց մենք առայժմ նման քայլի չենք գնում, չենք նվազեցնում այդ ծախսերը»,- ասել է նա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում