«Իրատես de facto». ֆրանսահայ գործարարներից մեկը լրջորեն ուսումնասիրում է Հայաստանի ներդրումային դաշտը

«Իրատես de facto». ֆրանսահայ գործարարներից մեկը լրջորեն ուսումնասիրում է Հայաստանի ներդրումային դաշտը

«Հայաստանի տնտեսական կյանքը լավ օրեր չի ապրում։ Ներդրումային դաշտը, ի թիվս այլ խնդիրների, բախվում է նաև տեղական «իշխանիկների» սահմանած կանոններին։ Ահավոր է նաև տրանսֆերտների վիճակը, դրսի գումարների «ներհոսքը» կտրուկ նվազել է, սակայն այս ամենում կա մի լուսավոր բան, եթե, իհարկե, հայաստանյան իշխանությունները չխանգարեն դրա իրագործմանը։

Մեր աղբյուրի պնդմամբ, ֆրանսահայ գործարարներից մեկը լրջորեն ուսումնասիրում է Հայաստանի ներդրումային դաշտը և հատուկ ծրագիր է մշակում սփյուռքի ներուժն այս գործում օգտագործելու համար։ Աշխատանքներ են տարվում Ֆրանսիայի գործարար հատվածը համախմբելու և գումարները հայրենիք ուղղորդելու ուղղությամբ։ Թե երբ այս նախաձեռնությունը միս ու արյուն կստանա, կախված է ինչպես դրսի հայ գործարարների՝ հայրենիքի տնտեսական դաշտի հանդեպ ունեցած հավատից, այնպես էլ արհեստական խոչընդոտներ չստեղծելու հայաստանյան պատկան մարմինների պատրաստակամությունից»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում