«Ժողովուրդ». Վետետիկի հանձնաժողովի նախագահն է պնդել, որ Լևոն Զուրաբյանի հայտարարությանն իրավական ընթացակարգ տրվի

«Ժողովուրդ». Վետետիկի հանձնաժողովի նախագահն է պնդել, որ Լևոն Զուրաբյանի հայտարարությանն իրավական ընթացակարգ տրվի

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը իրավապահներին հանձանարար է հետաքննել ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը զբաղվել է Վենետիկի հանձնաժողովին կաշառելով:

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն մի քանի օր առաջ գտնվում էր Հայաստանում:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հատկապես հանձնաժողովի նախագահն է պնդում, որպեսզի Լևոն Զուրաբյանի հայտարարությանն իրավական ընթացակարգ տրվի, քանի որ այն վիրավորական է իրենց համար:

«Դրա համար էլ դատախազությունը արագ ընթացք տվեց խնդրին: Ու ստեղծված իրավիճակը բավականին տհաճ ձևովով կարող է զարգանալ Զուրաբյանի համար. կամ նա ստիպված է լինելու ներողություն խնդրել Վենետիկի հանձնաժողովից և Գագիկ Հարությունյանից, կամ էլ նրան կարող են քրեական պատասխանատվության ենթարկել սուտ մատնության համար, եթե չապացուցի ասածը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում